Սահմանադրության միակ փոփոխությունը նախագահին էր վերաբերում. Գոցիրիձե

«Իրականում, ձեր առաջարկած Սահմադրության միակ փոփոխությունը նախագահի ուղիղ ընտրությունների վերացումն է, սա է այսօրվա սահմանադրության արդյունքը»,- այս մասին խորհրդարանի նիստին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն:

Նրա խոսքով, Սահմանադրության նախագծի ընդունմանն ուղղված ամբողջ գործընթացը թափվել է ջուրը, քանի որ իշխանությունից բացի ոչ ոք չի աջակցում դրան:

«Սահմանադրության ներկայացված նախագիծն այսօր գործող Սահմանադրության ավելի վատ տեսակն է: Գտնում ենք, որ անիմաստ էր այս ողջ գործընթացը: Ներկայացված ծրագրին հավանություն չի տալիս ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական, ո՛չ էլ հասարակական սեկտորը»,- հայտարարել է Ռոման Գոցիրիձեն:

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անհամաձայնություն էր հայտնել նաեւ երկրի նախագահը: Գիորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանին կոչ է արել արագացված կերպով չընդունել «համաձայնության չբերված սահմանադրական փոփոխությունների նախագիծը»: Նախագահը խորհրդարանին առաջարկել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա մշակել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ:

Թողնել պատասխան