2016թ․-ին Վրաստանը տուրիզմից 2 մլրդ դոլարի եկամուտ է ստացել

2016թ․-ին Վրաստանը զբոսաշրջությունից ավելի քան 2 միլիարդ դոլարի եկամուտ է ստացել։ 

Այս մասին Թբիլիսիում մեկնարկած Եվրոպայի և Ասիայի  լեռնային հանգստավայրերի զարգացմանը նվիրված գիտաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2016թ․-ին ռեկորդային թվով (6,3 միլիոն) զբոսաշրջիկներ են այցելել Վրաստան։ Ընդգծելով ԵՄ-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու փաստը, Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ կզարգանա ինչպես զբոսաշրջությունը, այնպես էլ գործարարությունը։

Թողնել պատասխան