2022 թվականին Վրաստանի տնտեսությունն աճել է 10,1 տոկոսով. Geostat

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 11 տոկոս, իսկ 2022 թվականի միջին իրական աճը որոշվել է 10,1 տոկոս։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին նպաստել են հետևյալ ոլորտները.

  • շինարարություն,
  • վերամշակող արդյունաբերություն,
  • տրանսպորտ և պահեստավորում,
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն,
  • առևտուր,
  • հյուրանոցներ և ռեստորաններ։

Ըստ Geostat-ի՝ նվազման միտում է նկատվել անշարժ գույքի, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության և էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման ոլորտներում: