Վրաստանի ազատ մուտքի իրավունքը Եվրոպա չի ուշանա

no-visa_1725Եվրամիությունը  Վրաստանի քաղաքացիների համար  մուտքի վիզային ռեժիմի ազատականացումը կարող է հաստատել 2016-ի ամռանը:

Այս մասին հայտնել է Եվրամիության` արտագաղթի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Օրենդրական առաջարկությունը ներկայացնելուց հետո Եվրահանձնաժողովը պատրաստվում է այն ուղարկել Եվրախորհրդարանին և անդամ երկրներին:  Դա հնարավոր է ամռանը տեղի ունենա, հնարավոր է` ավելի շուտ», — ասել է նա` ավելացնելով, որ Վրաստանը վիզային ռեժիմի ազատականացման բոլոր պահանջները կատարել է:

Նախորդ տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հրապարակել էր զեկույց, ըստ որի ` Վրաստանի ծրագրած քայլերը համապատասխանում են եվրոպական և միջազգային չափանիշներին:

Թողնել պատասխան