5697 վարակման դեպք 1 օրում. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5697 նոր դեպք:  

Նախօրեին կատարվել է  44536 թեստ:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  2713 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 406 475 մարդ:

Վարակից մահացել է ևս 54 մարդ, ընդհանուր՝ 6 182: