848 նոր դեպք, 15 մահ. կորոնավիրուսը Վրաստանում

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է 848-ով: 15 մարդ մահացել է:Ըստ StopCov պաշտոնական կայքի ՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հաստատվել է  388 329 դեպք: Անցած  24 ժամվա ընթացքում 1231 մարդ դուրս է գրվել կլինիկաներից, իսկ համաճարակի սկզբից մինչ օրս ապաքինվել է 366,250 մարդ, մահացել` 5 566:

Օրվա ընթացքում կատարվել է 18194 թեստ, այդ թվում 9607 անտիգենի և 8587 ՊՇՌ հետազոտություն:  Դրականության ցուցանիշն` օրական `4.66%, վերջին 14 օրվա ընթացքում` 4.6%, վերջին 7 օրվա ընթացքում `4.92%:

Պատվաստվել է 357 106 մարդ, 3 271-ը ՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Ներկայումս կարանտինում գտնվում է 71 մարդ, հիվանդանոցներում  ստացիոնար բուժվում է 4446 պացիենտ:

Վրաստանի 41 քաղաքացի այլ երկրներից տեղափոխվել է բուժման նպատակով: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: