Վրաստանի որոշ հասարակական կազմակերպություններ արձագանքել են «Վրացական երազանք»-ի նախաձեռնությանը, ըստ որի` արգելվում է դրամաշնորհ ստանալ առանց Վրաստանի կառավարության համաձայնության։
Քաղաքացիական հատվածի տվյալներով՝ փոփոխությունների արդյունքում Վրաստանի բարեկամ երկրներին և միջազգային կազմակերպություններին կարգելվի աջակցություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիներին՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշել են, որ օրենքը նպատակ ունի Վրաստանը վերածելու փակ, մեկուսացված պետության։
Նրանց գնահատմամբ՝ օրենքը նպատակ ունի խաթարելու նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության գործունեությունը։
Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ը փոփոխություններ է ներկայացրել «Դրամաշնորհների մասին» օրենքում։ Օրենքի նախագիծը կդիտարկվի և կընդունվի արագացված կարգով։
Նախագծի համաձայն՝ 10-օրյա ժամկետ կսահմանվի, որպեսզի կառավարությունը հայտարարի դրամաշնորհ տրամադրելու իր համաձայնության մասին։