Ավտոկայանի մեծ շուկայի մոտ բռնկված հրդեհի պատճառով Հելսիկորիի կլինիկայից 93 հիվանդի հարկադրված տեղափոխել են այլ կլինիկաներ։
Առավոտյան ժամը 7-ից սկսած հիվանդներին տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել վերակենդանացման և շտապօգնության խմբերը։
«Հիվանդներին վտանգ չի սպառնում», — ասված է կլինիկայի հայտարարության մեջ։
«Մեր թթվածնի կայանի, թթվածնի, գեներատորների հետ կապված խնդիր կար, ուստի մենք ստիպված էինք հիվանդներին տեղափոխել այլ կլինիկաներ։ Ոմանք միացված էին արհեստական շնչառության սարքին, նրանց տեղափոխեցին վերակենդանացման մեքենայով, մնացածներին տեղափոխեցինք շտապօգնության մեքենայով», — լրատվամիջոցներին ասել է կլինիկայի գլխավոր տնօրեն Արչիլ Խանթաձեն։