«Բարձրագույն կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի աստիճանում վրաց լեզվի դասավանդումը պարտադիր կդառնա այս տարվա սեպտեմբերի 1-ից, իսկ փոփոխությունը կտարածվի 2025 թվականի օգոստոսի 1-ից բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվածների վրա։
Հանձնաժողովի նիստում հարցի վերաբերյալ զեկուցողը` «Վրացական երազանք»-ի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն, նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները կունենան ավելի քան երկու ամիս ժամանակ ուսումնական ծրագրեր պատրաստելու համար։
««Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքում նախատեսվող փոփոխությունները ենթադրում են վրաց լեզվի պարտադիր դասավանդման ներդրում բակալավրի աստիճանում՝ վրացալեզու բոլոր ոլորտներում, Վրաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- ասել է նա։