«Վրացական երազանք»-ի կառավարության նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին գոհ է Վրաստանի վերաբերյալ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հարցին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պատասխանից։
Կղավելաշվիլին Ուիլսոնի հարցը, ըստ որի` «Վրացական երազանք»-ի կառավարությունը «հակաամերիկյան» է, անվանել է «սպեկուլյատիվ տեղեկատվություն»։
«Նա տվեց սկզբունքորեն դիվանագիտական պատասխան, և ես գոհ եմ այս պատասխանից.» — այսպես է գնահատել Կղավելաշվիլին Ռուբիոյի պատասխանն Ուիլսոնի հարցին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
Հատկանշական է, որ Ռուբիոն, ի պատասխան Ուիլսոնի հարցի, ասել է. «Պետք է խոսենք` ելնելով ԱՄՆ-ի շահերից. ԱՄՆ-ին ձեռնտո՞ւ է, որ որևէ երկրում լինի հակաամերիկյան կառավարություն»: