Լեհաստանի դեսպանատունը զգուշացրել է Վրաստան այցելող ԵՄ քաղաքացիներին

Վրաստանում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել երկիր մուտք գործել ցանկացող ԵՄ քաղաքացիների համար։

Երկիր մուտք գործողների մերժման բազմաթիվ դեպքերի պատճառով դեսպանատունը կոչ է արել ճանապարհորդելուց առաջ այդ անձինք հաշվի առնեն, թե արդյոք կա՞ որևէ անհատական ​​փաստ, որը կարող է մեծացնել Վրաստան մուտք գործելու մերժման ռիսկը։

Դեսպանատան տվյալներով՝ այդ ռիսկերը կարող են ներառել բողոքի ցույցերին մասնակցությունը կամ սոցիալական ցանցերում ակտիվությունը։

Լեհաստանի դեսպանատունը նաև զգուշացրել է ԵՄ քաղաքացիներին, որ նրանց կարող են տուգանել բողոքի ցույցերին մասնակցելու համար։