Թբիլիսիում ներկայումս կարիքավորների համար գործում է 64 անվճար ճաշարան, որոնք սպասարկում են 42 հազար185 մարդու, հաղորդել է BPN-ը՝ վկայակոչելով քաղաքապետարանի տվյալները։
Անվճար ճաշարաններ այցելողների ամենամեծ թիվը Նաձալադևիի շրջանում է՝ 8053 շահառու 10 ճաշարանում։ Անվճար ճաշարանների և դրանց շահառուների ամենաքիչ թիվը Սաբուրթալոյում է (1760 մարդ, 5 ճաշարան) և Մտածմինդայի շրջանում (1846 մարդ, 4 ճաշարան)։
Յուրաքանչյուր շահառուի օրական չափաբաժնի համար հատկացվում է 1.7 լարի (մոտ 60 ցենտ)։ Հիմնականում տրվում է մի կտոր հաց և մեկ աման ապուր կամ շիլա։ Երբեմն ճաշացանկում լինում է խաշած ձու կամ հավի միս։ Վերջին չորս տարիների ընթացքում օրական չափաբաժնի սահմանաչափը բարձրացվել է 40-45 թեթրիով։