«Ուժեղ Վրաստան/Լելո» շարժման առաջնորդ Մամուկա Խազարաձեն դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման՝ ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար։ Դատավոր Զվիադ Շարաձեի որոշմամբ Խազարաձեին արգելվել է 2 տարի պետական պաշտոն զբաղեցնել։
Խազարաձեն չի մասնակցել դատավճռի հրապարակմանը։
Դատախազությունը ապրիլի 1-ին մեղադրանք է առաջադրել Մամուկա Խազարաձեի դեմ՝ հանձնաժողով չներկայանալու համար։ Դատարանը նրա համար որպես խափանման միջոց սահմանել էր 50 հազար լարի գրավը, որը Խազարաձեն վճարել է սահմանված ժամկետում։
Այսօր՝ ժամը 17:00-ին, դատարանը կհրապարակի նաև Բադրի Ջափարիձեի գործով դատավճիռը։
Այսօր առավոտյան Զուրաբ Գիրչի Ջափարիձեն ևս դատապարտվեց 7 ամսվա ազատազրկման։