Երեկ «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել կուսակցության գրասենյակից։
Երկու քաղաքական գործիչներին էլ դատարանը երեկ մեղավոր է ճանաչել ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։
Դատավոր Զվիադ Շարաձեի որոշմամբ Խազարաձեն և Ջափարիձեն դատապարտվել են 8 ամսվա ազատազրկման և 2 տարի ժամկետով պետական պաշտոն զբաղեցնելու արգելքի։
Մամուկա Խազարաձեն չի մասնակցել դատավճռի հրապարակմանը։