Օմբուդսմենը հանդիպել է ազատազրկված ընդդիմադիր քաղգործիչներին

Հանրային պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ հուլիսի 3-ին Լևան Իոսելիանին այցելել է Ռուսթավի քաղաքի կիսաբաց և փակ 12-րդ քրեակատարողական հիմնարկ։

«Լևան Իոսելիանին զրուցել և ծանոթացել է բանտարկյալների կենսապայմաններին, այդ թվում՝ այցելել է 12-րդ հիմնարկի բանտարկյալներ Նիկա Գվարամիային, Զուրաբ Գիրչի Ջափարիձեին, Մամուկա Խազարաձեին, Բադրի Ջապարիձեին, Իրակլի Օքրուաշվիլիին, Գիորգի Վաշաձեին, Գիվի Թարգամաձեին, Նիկա Մելիային և Ռոմեո Միքաուտաձեին և զրուցել նրանց հետ», — ասված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության` Հանրային պաշտպանը նաև ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքներին, զննել զբոսանքի գոտիները, բժշկական բաժինը, դեէսկալացիայի սենյակները և մենախցերը, ստացել է բանտարկյալների վերականգնողական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում հոգեսոցիալական և կրթական ծրագրերին դատապարտյալների ներգրավվածության առումով։