«Վրացական երազանք» կուսակցությունը երկարաձգել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի պետական պաշտպանության տրամադրումը։
«Վրացական երազանք»-ի վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեի հրամանով Կալանդարիշվիլիին պետական պաշտպանություն է տրամադրվել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։
Հուլիսի 8-ին հրապարակված հրամանագրում նշված է, որ ԿԸՀ նախագահի պետական պաշտպանությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարը։
«Գիորգի Կալանդարիշվիլիին տրամադրվում/երկարաձգվում է պետական պաշտպանությունը՝ համապատասխան նախապայմանների պահպանմամբ մինչև դրա անհրաժեշտության վերացումը՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը», — ասված է հրամանագրում։
Գիորգի Կալանդարիշվիլիի պաշտպանությունն ապահովում է Պետական պաշտպանության հատուկ ծառայությունը։