ԵՄ պատժամիջոցների ցանկում դատավորներ կան. Կայա Կալաս

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է, որ Վրաստանի վերաբերյալ իրենց առաջարկած պատժամիջոցների ցանկում ներառված են նաև դատավորներ։

«Այո, մենք առաջարկել ենք նման ցանկ, քանի որ տեսնում ենք, որ երիտասարդ ցուցարարների նկատմամբ կիրառված դատավճիռներն իսկապես շատ անհամաչափ են, ուստի պարզ է, որ դատական համակարգը նույնպես այս ապարատի մաս է կազմում։ Այո, պատժամիջոցների փաթեթում կա երկու դատավոր», — ասել է Կալասը լրատվամիջոցների հարցին ի պատասխան: