Սննդի ազգային գործակալությունը Բոլնիսիի մունիցիպալիտետում հայտնաբերել է կաթի վերամշակման 4 անօրինական ձեռնարկություն։
Գործակալության տվյալներով՝ դրանք բոլորը գործել են առանց Տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման և Սննդի ազգային գործակալության կողմից համապատասխան ճանաչման։
Գործակալությունը հայտնել է, որ ձեռնարկատերերը տուգանվել են օրենսդրության համաձայն, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է։
Քվեմո Քարթլիում անցկացված ստուգման արդյունքում առգրավվել և կնքվել են մեծ քանակությամբ կաթ և կաթնամթերք։
Գործակալությունը հրապարակել է հետևյալ տվյալները.
- Ֆիզիկական անձ Գ. Կ. (հասցե՝ Բոլնիսիի մունիցիպալիտետ, գյուղ Ռատևանի). առգրավվել և կնքվել է 150 լիտր կաթ։
- Ֆիզիկական անձ Ց. Մ. (հասցե՝ Բոլնիսիի մունիցիպալիտետ, գյուղ Ռատևանի). առգրավվել և կնքվել է 530 լիտր կաթ և 100 կգ սուլուգունի։
- Ֆիզիկական անձ Ց. Մ. (հասցե՝ Բոլնիսի, Գրիգոլ Խանձթելի N11). առգրավվել և կնքվել է 500 լիտր կաթ, մինչև 200 կգ պանիր և մածուն, մինչև 100 կգ սուլուգունի, 40 լիտր բուսական յուղ, 5 պարկ կաթի փոշի (125 կգ)։
- Ֆիզիկական անձ Պ. Ա. (հասցե՝ Բոլնիսի, գյուղ Ռատևանի). առգրավվել և կնքվել է 400 լիտր կաթ և 70 կգ սուլուգունի։
Գործակալությունը տեղեկացրել է, որ այս տարի կաթ և կաթնամթերք արտադրող բիզնես օպերատորների հետ իրականացվել է ավելի քան 3600 պետական ստուգում։ Գործակալությունը հայտնաբերել է 36 չգրանցված արտադրություն
Հատկանշական է, որ ներկայումս Վրաստանում կաթ և կաթնամթերք արտադրող 251 գրանցված բիզնես օպերատոր կա։ Տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցումը և Սննդի ազգային գործակալության կողմից համապատասխան ճանաչումը նշանակում է, որ արտադրությունն իրականացվում է համապատասխան չափանիշներին համապատասխան։
Սակայն, չգրանցված արտադրությունը շարունակում է մնալ մարտահրավեր, որը հայտնաբերելու համար Սննդի ազգային գործակալությունը սպառողական շուկայի մշտական վերահսկողություն է իրականացնում։