Հետաձգվել է նոր դիզայնով նույնականացման քարտերի և անձնագրերի տրամադրումը

Նոր դիզայնով նույնականացման քարտերի և անձնագրերի տրամադրումը կրկին հետաձգվել է։

Հատկանշական է, որ թարմացված դիզայնով նույնականացման փաստաթղթերի տրամադրումը հետաձգվում է երկրորդ անգամ. սկզբում, ըստ հայտարարված տարբերակի, տրամադրումը պետք է սկսվեր հունիսի 4-ին, բայց հետաձգվեց մինչև օգոստոսի 1-ը, իսկ այս անգամ՝ մինչև աշուն։

Մասնավորապես, ինչպես BusinessPressNews-ին հայտնել են Արդարադատության նախարարությունից, նոր դիզայնի անձնագրերը կտրամադրվեն հոկտեմբերի 6-ից, իսկ նույնականացման քարտերը՝ նոյեմբերի 3-ից։

Թե ինչպիսին են լինելու անձնագրերի և նույնականացման քարտերի փոփոխված տարբերակները` կարդացեք ստորև։

Կենսաչափական անձնագրերի դիզայնը կփոխվի

Նոր դիզայնով նույնականացման քարտերի և անձնագրերի տրամադրումը` օգոստոսի 1-ից