ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասում կայունության և զարգացման նոր դարաշրջան է բացում, հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և աշխարհի համար։ Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին, Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին այս հաջողության՝ պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի սկզբի կապակցությամբ։ Վրաստանը միշտ աջակցել է տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը և կշարունակի աջակցել», — գրել է Կոբախիձեն X սոցիալական ցանցում։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրեցին խաղաղ հարաբերությունների մասին հռչակագիր, որը հիմք է հանդիսանում խաղաղության պայմանագրի կնքման համար։