Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների արդյունքները։
Հայտնի են հետևյալ առարկաների քննությունների արդյունքները.
- Վրաց լեզու և գրականություն (VII-XII),
- մաթեմատիկա (VII-XII),
- ֆիզիկա (VII-XII),
- քիմիա (VII-XII),
- կենսաբանություն (VII-XII),
- պատմություն (VII-XII)
- աշխարհագրություն (VII-XII):
Քննության արդյունքներն իմանալու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայքը և մուտք գործի՝ օգտագործելով իր անձնական համարը և քննական քարտի վրա նշված ինը նիշանոց նույնականացման կոդը։
Ըստ NAEC-ի` մյուս քննական առարկաների արդյունքները կհրապարակվեն հերթականությամբ, որից հետո կսկսվի բողոքարկման դիմումների ընդունումը։