Թբիլիսիի քաղաքային դատարանը քննել է բանաստեղծ Զվիադ Ռատիանիի նկատմամբ խափանման միջոցի վերանայման հարցը։
Պաշտպանության կողմը խնդրել է Զվիադ Ռատիանիին ազատ արձակել 10 հազար լարի գրավի դիմաց, իսկ դատախազությունը միջնորդել է նրան պահել կալանքի տակ։
Դատավոր Լելա Կալիչենկոն ընդունել է դատախազության միջնորդությունը և Ռատիանիին թողել է կալանքի տակ։
Հիշեցնենք, նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։ Մեղադրանքն առաջադրվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (ոստիկանի աշխատակցի նկատմամբ հարձակում՝ նրա ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ), որը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։