Օթո Փարուլավան տուգանվել է 1000 լարիի չափով

Դատարանն «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Օթո Փարուլավային տուգանել է 1000 լարիի չափով։

Դատավոր Թորնիկե Քոքկիանին 3 տարով չեղյալ է հայտարարել նաև Փարուլավայի վարորդական իրավունքը։ Դատավորի որոշման համաձայն՝ ընդդիմադիր գործիչը չի կարող պաշտոնի նշանակվել 5 տարի։

Գործը վերաբերում է հուլիսի 8-ին տեղի ունեցած միջադեպին, երբ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները Օթո Փարուլավային և նրա հետ ևս երկու անձանց պարտավորեցրել են անցնել թմրամիջոցների թեստ, սակայն նրանք հրաժարվել են։ Դրանից հետո Փարուլավայի դեմ հարուցվել է վարչական վարույթ։