Աղետ Քոբուլեթիում. հորդառատ անձրևը խնդիրներ է առաջացրել հանգստավայրի տարածքում, փողոցները հեղեղվել են ջրով։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, որ ամենաբարդ իրավիճակը Քոբուլեթիի Ռուսթավելիի փողոցում է։
Տեղացիների խոսքով` անձրևաջուրը լցվել է բակերը և տների առաջին հարկերը։ Մարդիկ ասում են, որ տարիներ շարունակ սպասում են ջրահեռացման համակարգերի վերանորոգմանը, բայց դեռ ոչինչ չի փոխվել։