«Այո՛ Եվրոպային». օգոստոսի 30-ին Թբիլիսիում երթ կանցկացվի

«Այո՛ Եվրոպային՝ պաշտպանե՛ք ձեր ապագան». օգոստոսի 30-ին այս խորագրով Թբիլիսիում  հանրահավաք է հայտարարվել։

Հանրահավաքը կազմակերպել են հետևյալ խմբերը՝ «Մինչև վերջ», «Հեռացե՛ք», «Միասնություն», «Քայլ»։

Կազմակերպիչների խոսքով՝ հիմնական պահանջը ԵՄ առաջարկությունների կատարումն է.

«Օգոստոսի 30-ին, ժամը 19:00-ին մենք կհավաքվենք խորհրդարանի բակում։

Միասին պահանջենք ԵՄ առաջարկությունների կատարումը.

• Բռնաճնշող օրենքների վերացում,

• Քաղբանտարկյալների ազատ արձակում,

• Նոր և արդար խորհրդարանական ընտրություններ», — ասված է հանրահավաքի կազմակերպիչների հրապարակած հայտարարության մեջ։