Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ Կախեթիի կլինիկաներից մեկի տնօրենը ձերբակալվել է առևտրային կաշառակերության և հոգեմետ նյութերի գնման համար դեղատոմս պատրաստելու ու տրամադրելու փաստերի հիման վրա։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը աշխատել է որպես Կախեթիի տարածաշրջանում գործող մասնավոր «Հոգեբանական ախտորոշման և հոգեուղղման կենտրոնի» տնօրեն։ Կալանավորվածը, անօրինական կերպով նյութական օգուտ ստանալու նպատակով, առանց համապատասխան բժշկական զննման, համակարգված ձևով դեղատոմսեր է տրամադրել հոգեմետ նյութերի գնման համար՝ կանխիկ գումարի դիմաց», — գրել է գործակալությունը։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ մասի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որոնք նախատեսում են երեքից վեց տարի ազատազրկում։