Մեղադրանք երկու անձի դեմ մեծաքանակ թմրանյութի ապօրինի արտադրության և պահման համար

Վրաստանի դատախազությունը հայտնել է երկու անձի դեմ առաջադրված մեղադրանքի մասին․ նրանք կասկածվում են առանձնապես խոշոր քանակի թմրանյութ պարունակող բույսերի ապօրինի ցանքի, աճեցման, մշակման, նաև դրանց ապօրինի ձեռքբերման և պահպանման համար։

ՆԳՆ-ի տվյալներով՝ մեկ մեղադրյալը անօրինական կերպով աճեցրել է 12 կգ 627 գ կանեփ, իսկ մյուսը՝ 160 կգ 409 գ։ Վերջինս նաև ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր քանակի թմրանյութերի հումք՝ 3 կգ 628 գ, և չորացրած մարիխուանա՝ 876,12 գ։

Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «ա» ենթակետերով (թմրամիջոցների հետ կապված հանցագործության համար դատապարտված անձի կողմից թմրամիջոցների առանձնապես խոշոր քանակությամբ ապօրինի ձեռքբերում և պահպանում) և 265-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» և «ա» ենթակետերով (թմրամիջոցների հետ կապված հանցագործության համար դատապարտված անձի կողմից թմրամիջոցներ պարունակող բույսի անօրինական ցանք, աճեցում և մշակում), որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Մյուս անձին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «ա» ենթակետերով, որը նախատեսում է մինչև 12 տարի ազատազրկում։