Երբ կսկսվի առաջին կուրսեցիների գրանցումը Վրաստանի համալսարաններում, և երբ ուսանողները կսկսեն նոր ուսումնական տարին բակալավրի և մագիստրատուրայի մակարդակներում. ժամկետների մասին գրել է EDU.ARIS.GE-ն։
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան
- Առաջին կուրսեցիների գրանցում՝ սեպտեմբերի 8-15
- Դասերի մեկնարկ. բակալավրներ՝ սեպտեմբերի 22, մագիստրանտներ՝ սեպտեմբերի 29
Իլիայի պետական համալսարան
- Առաջին կուրսեցիների գրանցում՝ սեպտեմբերի 1-12 (10:00-18:00)
- Դասերի մեկնարկ․ բակալավրներ և մագիստրանտներ՝ սեպտեմբերի 22
Վրաստանի տեխնիկական համալսարան
- Առաջին կուրսեցիների գրանցում՝ սեպտեմբերի 1-23
- Դասերի մեկնարկ. բակալավրներ և մագիստրանտներ՝ հոկտեմբերի 20
Վրաստանի ազգային համալսարան (SEU)
- Գրանցում երկու փուլով․
- Էլեկտրոնային գրանցում․ սեպտեմբերի 2-10 (15:00-18:00)
- Պայմանագրերի կնքում․ սեպտեմբերի 4-10
- Դասերի մեկնարկ․ բակալավրներ՝ սեպտեմբերի 22, մագիստրանտներ՝ սեպտեմբերի 29
Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան
- Առաջին կուրսեցիների գրանցում՝ սեպտեմբերի 4-25
- Դասերի մեկնարկ. բակալավրներ՝ սեպտեմբերի 29, առաջին կուրսի մագիստրանտներ՝ հոկտեմբեր (ճշգրիտ ամսաթիվը դեռ նշված չէ), երկրորդ կուրսի մագիստրանտներ՝ սեպտեմբերի 29
Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարան
- Առաջին կուրսեցիների գրանցում՝ սեպտեմբերի 4-16
- Դասերի մեկնարկ. բակալավրներ և մագիստրանտներ՝ սեպտեմբերի 22
Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարան
- Առաջին կուրսեցիների գրանցում՝ սեպտեմբերի 2-11
- Դասերի մեկնարկ. բակալավրներ և մագիստրանտներ՝ սեպտեմբերի 22
Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
- Առաջին կուրսեցիների գրանցում՝ սեպտեմբերի 1-15
- Դասերի մեկնարկ. բակալավրներ՝ սեպտեմբերի 15, մագիստրանտներ՝ հոկտեմբերի 6։
Ավելին կարդացեք այստեղ։