Վրաստանի Գերագույն դատարանում տարհանում է հայտարարվել։ Դատարանի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել։
Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը գործում է ըստ կանոնակարգի։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ երեկ տարհանում էր հայտարարվել նաև Թբիլիսիի քաղաքային դատարանում` կրկին ռումբի վերաբերյալ ահազանգի պատճառով։