Աբխազ Բատալ Բիգվավան` «Պյատնաշկա» խմբավորման մարտիկ, զոհվել է Ուկրաինայում ընթացող պատերազմում՝ որպես կամավոր կռվելով ռուսական կողմից։
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` աբխազական լրատվամիջոցները հայտնել են. «Նա կռվել է ռազմաճակատի ամենադժվար հատվածներում՝ Ավդեևկայում, Չասով Յարում, Կուրսկի մարզում և Կոնստանտինովսկի ուղղությամբ։ Նա մի քանի անգամ վիրավորվել է, բայց միշտ վերադարձել է մարտադաշտ»։
Աբխազիայի բնիկները մասնակցում են Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությանը» և՛ որպես ռուսական բանակի զինծառայողներ, և՛ որպես կամավորներ։
Մի քանի ամիս առաջ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան հայտարարել էր, որ Աբխազիայից զոհվել է ավելի քան 70 կամավոր։