Գորիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գերգաուլին չբավարարեց Ռաժդեն Կուպրաշվիլիի պահանջը՝ լիովին հասանելի դարձնել ակտիվիստներ Թեոնա Փանքվելաշվիլիի և Թեո Բզիշվիլիի բանկային հաշիվները։
Այս տեղեկությունը տարածել է Թեոնա Փանքվելաշվիլին։
Նրա խոսքով՝ ինքը Հակակոռուպցիոն բյուրոյի բողոքի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ իրեն զանգահարել են Վերաքննիչ դատարանից և ասել, որ Կուպրաշվիլին բողոքարկել է Գորիի քաղաքային դատարանի որոշումը։
Գորեցի ակտիվիստների իրավունքները պաշտպանում է «Մարդու իրավունքների կենտրոն»-ի փաստաբան Լեքսո Մերեբաշվիլին։
Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն բյուրոն պահանջել էր հասանելիություն բոլոր այն գործարքների վրա, որոնք կատարվել էին Փանքվելաշվիլիի և Բզիշվիլիի բանկային հաշիվների միջոցով վերջին 2 տարիների ընթացքում։
Փաստաբանի հայտարարությամբ՝ դատավոր Նինո Գերգաուլին բյուրոյին պարզաբանել է, որ քաղաքական սուբյեկտի վերաբերյալ հայտարարության մեջ պարտադիր է երկու պայմանի գոյությունը․ անձը պետք է կատարած լինի քաղաքական հայտարարություններ կուսակցության օգտին կամ դեմ և միաժամանակ ցանկանա հասնել որևէ պաշտոնի ընտրությունների միջոցով։
Նրա գնահատմամբ՝ Հակակոռուպցիոն բյուրոյի պահանջը ոչ միայն անհիմն է, այլև վտանգավոր, քանի որ բյուրոն կարծում է, թե կարող է ցանկացած քաղաքացու բանկային տվյալները պահանջել։
Հիշեցնենք, որ Նինո Գերգաուլին Գորիի շրջանային դատարանի դատավոր է 2009 թվականից։ 2019 թվականից նա նշանակվել է անժամկետ։
2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո Գորիի շրջանային դատարանի դատավոր Նինո Գերգաուլին բավարարել էր «Արդար ընտրություններ»-ի պահանջը և հանձնարարել էր Շրջանային ընտրական հանձնաժողովին` վերահաշվել 15 ընտրատեղամասերի անվավեր ընտրաթերթիկները։