Եվրոպամետ բողոքի ցույցերի 312-րդ օրը Թբիլիսիում

Երեկ եվրոպամետ բողոքի ցույցերի 312-րդ օրն էր. ցուցարարները Ռուսթավելիի պողոտան փակել էին։ Նրանք զբաղեցրել էին խորհրդարանի դիմացի ճանապարհի մի հատվածը։

Ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։

Հիշեցնենք. դրան նախորդող օրը՝ հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։