Ձերբակալվել է Բաթումիի ցույցերի դրոշակակիր Զուրաբ Ճավճանիձեն

«Բաթումելեբի» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բաթումիի բողոքի ցույցերի դրոշակակիր Զուրաբ Ճավճանիձեն ձերբակալվել է։

Տեղեկության համաձայն՝ դրոշակակիրը ձերբակալվել է Բաթումիում, հենց փողոցում  հոկտեմբերի 8-ին։ Ականատեսների խոսքով՝ նրան ձերբակալել են մոտ տասը ոստիկան։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Զուրաբ Ճավճանիձեին տեղափոխել են Թբիլիսի։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 4-ի հավաքի կապակցությամբ ձերբակալվել է 12 անձ. Ճավճանիձեն նրանց թվում է։