Երեկ Թբիլիսիի Վերայի այգուց մինչև Խորհրդարանի շենք բողոքի երթ է ընթացել. նրանք իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են տարբեր մեղադրանքներով:
Ի դեպ, Վրաստանում արդեն հարյուրից ավելի մարդ համարվում է քաղբանտարկյալ. նրանց մի մասը ձերբակալվել է 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած բազմամարդ ցույցերի ժամանակ, մի քանի քաղաքական գործիչ՝ ամռանը, ևս 45 մարդ՝ հոկտեմբերի 4-ի հանրահավաքի գործով։
Երթի մասնակիցները Խորհրդարանի շենքի մոտ հանել են իրենց գծավոր վերնաշապիկները (բանտարկյալի համազգեստ) և թողել այնտեղ որպես ազատագրման խորհրդանիշ: Գծավոր վերնաշապիկները գետնին նետելուն հավաքվածներն արձագանքել են բուռն ծափահարություններով:
Երթին մասնակցել են նաև բանտարկյալների ընտանիքների անդամները` միանալով Ռուսթավելիի պողոտայում շարունակվող ավելի քան 300 օր շարունակվող բողոքի ակցիային:
Ակցիայի մասնակիցներից մեկը Խորհրդարանի շենքի մոտ ջութակով կատարել է Վրաստանի օրհներգը: