Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդունվելիք օրենքների վերաբերյալ

«Վրաստանում ահաբեկությունը հասնում է նոր բարձունքների։

Իշխող կուսակցությունը ներկայացնելու է օրենքի նախագիծ, որը նախատեսում է ընդդիմադիր կուսակցությունների արգելում և բոլոր անդամներին ապագայում քաղաքական գործունեության ծավալման արգելք։ Փողոցում ցուցարարների դեմ վարչական մեղադրանքները կփոխարինվեն քրեական մեղադրանքներով», — «Վրացական երազանք»-ի նոր օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ X-ում գրել է Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հայտնի դարձավ, որ եթե Սահմանադրական դատարանը չեղարկի կուսակցության գրանցումը, տվյալ կուսակցության անդամներին կարգելվի ղեկավարել որևէ կուսակցություն, անդամակցել, պաշտոններ զբաղեցնել և մասնակցել ընտրություններին։ Առաջին փուլում նախատեսվում է արգելել «Միացյալ ազգային շարժում»-ը, պատրաստ է նաև համապատասխան սահմանադրական հայցը։

Խստացվում է նաև Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածը։ Ոստիկանությանը երրորդ անգամ չհնազանդվելու դեպքում քրեական օրենսդրությամբ պատժի չափը կդառնա մինչև 1-2 տարի ազատազրկում։

Եթե ցուցարարը ծածկի դեմքը դիմակով, արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր հայտնաբերվի նրա մոտ, փակի ճանապարհը կամ տեղադրի ժամանակավոր կառույց, կպատժվի վարչական կալանքով մինչև 15 օր ժամկետով։

Կուսակցությունների գործունեության արգելման նոր օրենք ընդդեմ ընդդիմադիր ուժերի

Նոր պատիժներ ճանապարհ փակելու և ոստիկանին չենթարկվելու համար