Դատարանի որոշմամբ` 76-ամյա Գիորգի Վաչաձեն օրինախախտ է

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր եվրոպամետ ցույցերի մասնակից 76-ամյա Գիորգի Վաչաձեին ճանաչեց օրինախախտ «ճանապարհը փակելու» համար, սակայն որպես պատիժ բանավոր նախազգուշացում տվեց։

Որոշումը կայացրել է դատավոր Կոբա Չագունավան։ Դատարանը մեկ այլ ցուցարարի՝ Իրակլի Ծուլաիային, դատապարտեց 8-օրյա վարչական կալանքի։

Ակակի Վելթաուրին նույնպես դատապարտվեց 8-օրյա կալանքի, իսկ Լիզա Ուբիլավան՝ 6-օրյա։