Խոշոր չափի գումարի յուրացման մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խարդախության մեղադրանքով ձերբակալել է 2 անձի՝ 1980 թվականին ծնված Ռ.Կ.-ին և նախկինում դատապարտված, 1979 թվականին ծնված Ի.Լ.-ին։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալները խարդախությամբ գնման պայմանագրեր են կնքել Աջարիայում անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց հետ և այդպիսով ձեռք են բերել քաղաքացիներին պատկանող խոշոր չափի գումար՝ ընդհանուր առմամբ 148 հազար 42 ԱՄՆ դոլար։

Հանցագործությունը պատժվում է մինչև 9 տարի ազատազրկմամբ։

«Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով», — ասված է հաղորդագրության մեջ։