«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուսուդան Թևզաձեն սոցիալական ցանցում գրել է, որ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից և լքում է կուսակցությունը։
«Այսօր և հիմա, Վրաստանի համար չափազանց դժվար ներքին և արտաքին մարտահրավերների պայմաններում, ես կայացրել եմ մարդկայնորեն դժվար, բայց կարծում եմ՝ քաղաքացիական առումով ճիշտ որոշում իմ երեխաների և նրանց սերնդի ապագայի օգտին։ Ես հրաժարվում եմ իմ պատգամավորական մանդատից և լքում եմ կուսակցությունը»։
Նրա խոսքով` այդ որոշումն ուղղված չէ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության դեմ։
Հիշեցնենք. կուսակցությունը հոկտեմբերի 20-ին հայտարարեց «Վրացական երազանք»-ի խորհրդարան մտնելու որոշման մասին։