Նոյեմբերի 3-ի երեկոյան Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքի մի քանի մասնակից է ձերբակալվել։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել են Իրակլի Կալանդաձեն, Անա Բդեիանին, Լեյլա Ցոմաիան, Անուկա Գամսախուրդիան և Նանա Ջափարիձեն։
Ձերբակալվածների թվում է նաև Mediachecker-ի լրագրող Նինիա Կակաբաձեն, որն իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում Ռուսթավելիի պողոտայում։
Ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածների մասին հաղորդագրություն չի հրապարակել։
Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում, որի համաձայն՝ առաջին անգամ ճանապարհի երթևեկելի մասի արհեստական փակումը կամ հանրահավաքում դիմակ կրելը պատժվում է մինչև 15 օր վարչական կալանքով։ Կրկնվելու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվության հարց։