Amnesty International-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Վրաստանի կառավարության դեմ երրորդ կողմ ներգրավվելու մասին գրավոր հայտարարություն է ներկայացրել «ռուսական օրենքի» վերաբերյալ գործում («Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա և այլք ընդդեմ Վրաստանի»)։
Amnesty International-ի գրավոր կարծիքում ասված է. «Քաղաքացիական հասարակության միավորվելու իրավունքը ենթադրում է, որ քաղաքացիական հասարակությունը փնտրում, ստանում և օգտագործում է ռեսուրսներ` այդպիսով ոչ միայն պահպանելով քաղաքացիական հատվածի բազմազանությունը, այլև անկախ այն վերահսկողությունից, որի ներքո կարող է հայտնվել պետական ֆինանսավորման համատեքստում»։
Կազմակերպությունը շեշտել է, որ ցանկացած սահմանափակում պետք է ուղղված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ճանաչված մեկ կամ մի քանի օրինական նպատակների խստորեն պաշտպանությանը։