Ջվարի եկեղեցում կիրականացվեն նորոգման աշխատանքներ

Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը որոշել է շտապ կերպով իրականացնել Ջվարի եկեղեցու համալիրի պահպանման աշխատանքներ, որը վաղ միջնադարյան Վրաստանի քրիստոնեության ամենահայտնի խորհրդանիշն է։

Համապատասխան մրցույթն արդեն հայտարարվել է, հաղորդել է bm.ge-ն։ Պարզեցված գնման արժեքը կազմում է 434 հազար 400 լարի։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ աշխատանքը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը պայմանավորված է եկեղեցու կառուցվածքային վիճակի հետագա վատթարացման ռիսկով և «անդառնալի վնասի» սպառնալիքով։ Առաջին փուլը նախկինում ֆինանսավորել էր ԱՄՆ դեսպանատունը։

Գնման պայմանների համաձայն՝ աշխատանքը պետք է ավարտվի մինչև 2026 թվականը, իսկ վերջնական ավարտի ժամկետը սահմանվել է պայմանագրի ստորագրումից սկսած 10 ամիս։