Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների` նոյեմբերին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 4.8%: Գների աճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է սննդամթերքը. այստեղ գները տարեկան աճել են 10.3%-ով: Առողջապահության ոլորտի գները աճել են 8%-ով:
Նոյեմբերին գների աճի վրա ազդեցություն են ունեցել հետևյալ խմբերը.
- Սնունդ և ոչ ալկոհոլային խմիչքներ` 10.3%-ով, տարեկան գնաճի մեջ արտացոլվել է 3.48 տոկոսային կետով,
- միրգ (16.9%),
- ձուկ (15.5%),
- յուղ (14.9%),
- հաց և հացաբուլկեղեն (13.6%),
- սուրճ, թեյ և կակաո (12.0%),
- շաքար, քաղցրավենիք և հրուշակեղեն (11.6%),
- հանքային և աղբյուրի ջուր,
- ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (8.6%),
- կաթ, պանիր և ձու (8.5%),
- միս և մսամթերք (6.5%),
- բանջարեղեն (5.1%):
Առողջապահություն. խմբում գներն աճել են 8.0 տոկոսով, ինչը տարեկան գնաճի մեջ արտացոլվել է 0.66 տոկոսային կետով: