Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վաղը` դեկտեմբերի 16-ին կայանալիք դատավարությունը հետաձգվել է։
«Պիրվելի»-ին նախկին վարչապետի փաստաբան Ամիրան Գիգուաշվիլին ասել է, որ դատախազությունը դատարանին դիմել է սեփական նախաձեռնությամբ՝ դատավարությունը հետաձգելու միջնորդությամբ։
Ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 12-ը։
«Այս հարցը կարգավորվում է դատավարական նորմերով, մեղադրող կողմն իրավունք ունի դա անելու, և դատարանը կարող է բավարարել նման միջնորդությունը որոշակի հանգամանքներում», — ասել է Ամիրան Գիգուաշվիլին։