Գիտությունների ակադեմիայի անդամներին պարգևավճար կտրվի

«Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 154 աշխատակիցներին կառավարությունը աշխատավարձի 50%-ի չափով պարգևավճար կվճարի»,- ասված է Վրաստանի կառավարության հրապարակած որոշման մեջ:

Փաստաթղթում նշված է, որ Գիտությունների ակադեմիան պետք է իր սեփական բյուջեից հատկացնի 110 հազար լարի:

2025 թվականի դրությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի բյուջեն կազմում է 5.8 միլիոն լարի: Ակադեմիայում ընդհանուր առմամբ աշխատում է 164 մարդ, ղեկավարը ԹՊՀ նախկին ռեկտոր (1991-2004) Ռոին Մետրևելին է։