Ավտովթարի հետևանքով 345 զոհ 9 ամսվա ընթացքում

2025 թվականի 9 ամսվա ընթացքում Վրաստանում ավտովթարից մահացել է 345 մարդ, որոնցից 112-ը՝ հետիոտն. այս տվյալները հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը:

Համապատասխանաբար, Վրաստանում միջին հաշվով ամեն օր ավտովթարից մարդ է մահանում։

ՆԳՆ տվյալներով՝ ավտովթարների մեծ մասը տեղի է ունենում թեթև տրանսպորտային միջոցների միջև, երկրորդ տեղում թեթև տրանսպորտային միջոցի և հետիոտնի միջև տեղի ունեցող վթարն է, իսկ երրորդում՝ թեթև տրանսպորտային միջոցի և մոտոցիկլետի միջև տեղի ունեցող ավտովթարը: Պատճառների շարքում առաջին տեղը զբաղեցնում են հանդիպակաց գոտին հատելիս և վազանց կատարելիս տեղի ունեցող ավտովթարները, երկրորդ տեղում՝ արագության գերազանցումը, իսկ երրորդում՝ սխալ շրջադարձը։

Հանդիպակաց գոտու հատում կամ վազանցի կանոնների խախտում — մահ՝ 93, վնասվածք՝ 1787։

Սահմանված արագության գերազանցում — մահ՝ 92, վնասվածք՝ 789։

Շրջադարձի կատարում – մահ՝ 91, վնասվածք՝ 1757։

Հետիոտնի սխալ անցում – մահ՝ 77, վնասվածք՝ 970։

Մեքենայի անսթափ վարում – մահ՝ 44, վնասվածք՝ 458։

Հեռավորության չպահպանում – մահ՝ 35, վնասվածք՝ 930։

Բախում խոչընդոտի հետ – մահ՝ 17, վնասվածք՝ 364։

Ճանապարհային նշանների կամ գծանշումների անտեսում – մահ՝ 7, վնասվածք՝ 337։

Խաչմերուկների կանոնների խախտում-  մահ՝ 1, վնասվածք՝ 311։

Տարածաշրջանային բաշխման առումով ճանապարհատրանսպորտային պատահարների ամենամեծ թիվը գրանցվել է Թբիլիսիում՝ 1990, որին հաջորդում են Աջարիան՝ 499, և Իմերեթին՝ 497։