Թբիլիսիի Մարջանիշվիլի հրապարակից մինչև խորհրդարանի շենք տեղի է ունեցել ազատազրկված լրագրող Մզիա Ամաղլոբելիին աջակցող երթ։
Երեկ` հունվարի 12-ին, լրացավ նրա ձերբակալության ուղիղ մեկ տարին։
Երթի ընթացքում ցուցարարները վանկարկել են. «Սեփական ժողովրդի թշնամին անպատիժ չի մնա», «Պայքար մինչև վերջ», «Կրակ օլիգարխիային», «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին»։