Ապրիլի 1-ից պլաստիկ նյութերի օգտագործումը կսահմանափակվի

Պլաստիկ նյութերի սպառման նվազեցման նպատակով, 2026 թվականի ապրիլի 1-ից կգործի նոր կանոնակարգ։ Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Մասնավորապես, պետական գնումներ իրականացնող կազմակերպություններին կարգելվի պլաստիկե բաժակների, տարաների և մինչև 3 լիտր տարողությամբ պլաստիկե շշերով ըմպելիքների ձեռքբերումը։

Նախարարության պարզաբանմամբ` կանոնակարգը չի տարածվում այն պետական գնումների վրա, որոնք իրականացվում են պաշտպանության ուժերի և զինծառայողների կարիքների համար։

«Նախարարության նախաձեռնությամբ մշակվել է Վրաստանի կառավարության կանոնակարգի նախագիծ, որի համաձայն՝ պլաստիկե բաժակների, տարաների և մինչև 3 լիտր տարողությամբ պլաստիկե շշերով ըմպելիքների ձեռքբերումն արգելվում է պետական գնումներ իրականացնող կազմակերպությունների համար։ Կանոնակարգը չի տարածվում այն պետական գնումների վրա, որոնք իրականացվում են պաշտպանության ուժերի և զինծառայողների կարիքների համար։
Կարգադրությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից»,- հայտնել են Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունից։