Վրաստանը 2025 թվականին գնել է 1.35 միլիարդ դոլարի նավթամթերք

2025 թվականի ընթացքում Վրաստանը ձեռք է բերել 1,35 միլիարդ դոլար արժողությամբ 1,8 միլիոն տոննա նավթամթերք։ Նավթի ներմուծումն աճել է 4%-ով, իսկ քանակական առումով ծավալն ավելացել է 13%-ով։ Դրա պատճառը համաշխարհային շուկայում վառելիքի գների նվազումն է։

Նավթ մատակարարող երկրների շարքում Վրաստանի համար առաջին տեղում դեռևս Ռուսաստանն է, որտեղից անցյալ տարի գնվել է 477 միլիոն դոլարի վառելիք։ Գումարային առումով Ռուսաստանից վառելիքի մատակարարումը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8%-ով։

Երկրորդ հորիզոնականը 231 միլիոն դոլարով զբաղեցնում է Ռումինիան, որտեղից ներմուծումն աճել է 41%-ով։ Ներմուծումն աճել է նաև այլ երկրներից. Բուլղարիայից՝ 5%-ով, Թուրքիայից՝ 40%-ով, իսկ Ադրբեջանից վառելիքի մատակարարումն ավելացել է 55%-ով։

Այսինքն, ընթացիկ տարում Վրաստանը կրճատել է նավթի գնումները Ռուսաստանից և ավելացրել այլընտրանքային մատակարարներից ստացվող ծավալները։