Միշա Զաքարեիշվիլին մեղավոր ճանաչվեց մայթին կանգնելու համար

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Ցեկվավան Միշա Զաքարեիշվիլիին մեղավոր ճանաչեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 174-րդ հոդվածը խախտելու` մայթին կանգնելու համար և դատապարտեց նրան 5 օր ազատազրկման։

Որոշումից հետո Միշա Զաքարեիշվիլին դատարանի դահլիճում իր անձնական իրերը հանձնեց ընկերներին։ Դատավորի որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում լսվեցին վանկարկումներ. «Դուք ստրուկ եք… Եվս մեկ ամոթ»։

Ներքին գործերի նախարարությունը Միշա Զաքարեիշվիլիին մեղադրեց դեկտեմբերի 17-ին խորհրդարանի մոտ արևմտամետ հանրահավաքի ժամանակ մայթին հետիոտների տեղաշարժը խոչընդոտելու համար։