Բաթումիի մերձակայքում շների ժամանակակից ապաստարան կկառուցվի

Աջարիայի կառավարությունը հայտարարել է Բաթումիի մոտակայքում գտնվող Չաքվի գյուղում շների ապաստարանի շինարարության մեկնարկի մասին։

Նախագիծը նախատեսում է երկու նույնական բլոկների կառուցում՝ ընդհանուր 26 հազար 696 քառակուսի մետր մակերեսով։ Յուրաքանչյուրում կտեղակայվի 180 վանդակ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով։ Համալիրի կենտրոնական մասում նախատեսվում է շների զբոսանքի համար նախատեսված բակ:

Պայմանագրի համաձայն՝ համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը։ Նախագծի արժեքը կազմում է մոտավորապես 9 միլիոն լարի։